Օրեր առաջ ՊԾ Տավուշի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Բագրատաշեն գյուղի բնակիչ 30-ամյա Կառլեն Մելիքսեթյանը, ով զրկված է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից, շարունակում է տրանսպորտային միջոց վարել։
ՊԾ Տավուշի մարզի պարեկները ճշտել են, որ նա վարում է «Porsche Panamera» մակնիշի ավտոմեքենա, այնուհետ նկատել են նրան և փորձել կանգնեցնել, սակայն նա պարեկների ուշադրությունից խուսափելու համար մտել է Բագրատաշեն գյուղում գտնվող «լվա ինքդ» ավտոլվացման կետ՝ փորձելով խուսափել, սակայն պարեկներին հաջողվել է նրան բռնել: Վերջինս եղել է ոչ սթափ վիճակում։
Պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր է ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։


Բաց մի թողեք
Զինված իրավապահները բերման են ենթարկում Նարեկ Նալբանդյանին. Տեսանյութ
Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են. Լուսանկար
Վեհափառի գործը հետ գնաց դատավոր Սերժ Ռուշանյանի մոտ