Կառավարության նիստի ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց Փարաքարում ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և արտահերթ ընտրություններ նշանակելու Կառավարության որոշման նախագիծը։
«Կենտրոնական ընտրական հաձնաժողովը տարվա առաջին ընտրական օրը, որը համապատասխանում է 2025 թվականի մարտի 31-ին, Փարաքարում անցկացնելու է արտահերթ ընտրություններ»,- ասաց նա։
ՀՀ վարչապետն էլ իր խոսքում կարևորեց․ «Երկրորդ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն անցակացնեում է նախնական քվեարկություն, որի արդյունքները քննարկել ենք ու գնահատում ենք շատ դրական, իմ կարծիքով ժողովրդավարական ևս մի կարևոր ինստիտուտ է կայանում ՀՀ-ում։ Նախնական ընտրություններում հաղթած թեկնածուն կնշանակվի մարզպետի կողմից Փարաքարի ղեկավարի պաշտոնակատար»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Փարաքար խոշորացված համայնքում հունվարի 11-ից մեկնարկել էին համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նախնական ընտրությունները՝ փրայմրիզը:
Փարաքարի համայնքապետի պաշտոնակատարի նախնական ընտրությանը մասնակցում էին Արփինե Առաքելյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, Կարեն Երեմյանը, Մհեր Հարությունյանը, Արման Մնացականյանը, Գոռ Սարիբեկյանը:
Առավելագույն ձայներ փրամրիզից ստացել է նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը՝ դառնալով համայնքապետի պաշտոնակատար։ Նա արտահերթ ընտրություններում կգլխավորի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։

Բաց մի թողեք
Փետրվարի 12-ի աստղագուշակ․ Կարելի է հիշել վաղեմի նախասիրությունները
«Մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու». Անդրեաս Անդրեասյանն անմահացել է նոյեմբերի 6-ին. Լուսանկարներ
Փետրվարի 11-ի աստղագուշակ․ Կարող են օգտակար լինել վաղեմի ծանոթությունները