Ի պատասխան պարոն Դոգի հայտարարությանը, թե`
Պարոն Վարդան Ղուկասյանը «պետք է երդվի, որ Գյումրու գալիք ՏԻՄ ընտրություններում իր հավաքած ձայները չի փոխանցելու ՔՊ-ին»:
Ամեն բանից առաջ, եղբայրնե՛ր, մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ այլ երդումով. այլ ձեր այո-ն թող լինի՝ այո, և ոչ-ը՝ ոչ, որ կեղծավորության պատճառով չընկնեք: Հակոբոս 5: 12-14
Եւս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում ենք, որ Վարդան Ղուկասյանը չի պատրաստվում իր քվեներով աջակցել ոչ միայն ՔՊ-ին, այլև ոչ նախկին, ոչ ներկա ոչ մի կուսակցության: Նրան ընտրողները պետք է աներկբա իմանան, որ իրենց քվեները չեն վաճառվելու որևէ կեղտոտ քաղակական խաղերի կամ պայմանավորվածությունների արդյունքում:
Վարդան Ղուկասյան

Բաց մի թողեք
Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարվող քաղաքական տարածք
ԵՄ մայրաքաղաքները հայտարարում են, որ ամերիկյան տեխնոլոգիաների հեռացումը իրատեսական չէ․ Ռուսաստանի խնդիրը
Ցավոք, Հայաստանը ոչ մի միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել