«Այդ հարցը որտեղի՞ց առաջացավ, որ նման իրավիճակ կա, կամ կարող է լինել: Էդ վախը ո՞վ է դրել ձեր մեջ»:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ արձագանքելով հարցին, թե Տավուշի մարզի 4 գյուղերի բնակիչներին իրենց բնակավայրերից հանելու գործընթացն ինչպե՞ս է պատկերացնում, բնական է, որ այդ մարդիկ հեշտությամբ չեն ուզենալու դուրս գալ, արդյո՞ք, օրինակ, ոստիկանական ուժեր են տարվելու նրանց դուրս հանելու համար:
«Այդ մարդիկ միշտ էլ ապրել են այնտեղ, հիմա էլ են ապրելու: Երևանից են առաջարկում ցույցեր անել: Երկու փորձագետ ունենք, մեկը փորձագետ է, մյուսը՝ Ամերիկայից եկած Խաչիկյանը, որն ինձ հիշեցնում է հայտնի ֆիլմը՝ «Ո՞վ է այդ Խաչիկյանը»: Որ ալիքը միացնում եմ՝ Խաչիկյանն Ամերիկայից եկել է ու մեզ հուշում է, թե պատերազմը վաղը այստեղից է սկսվելու, մյուս օրը՝ այնտեղից. պարոն Խաչիկյան, գնացեք Ամերիկայում այդ վախերը տածեք:
Հաջորդը փորձագետը՝ Հայկ Նահապետյանը, որը ԶՈՒ-ում ծառայություն է անցել, սկսել է լրատվական ծառայությունից, աճել մինչև կորպուսի հրամանատարի տեղակալ, առավոտից իրիկուն այդ կոդերն է տարածում, որը հիմա բարձրաձայնեցիք:
Դուք Խաչիկյանին մի լսեք, լսեք պաշտոնական իշխանությունների, համապատասխան կառույցների ղեկավարների տեսակետները»,- ասաց Քոչարյանը:
Կարևոր է այս հատվածական մոտեցումներով գնալ վերջնական խնդրի լուծման, որ Ադրբեջանը չհրաժարվի Առայժմ բազմաթիվ հարցեր կան, պետք է առանց կրակելու գտնել լուծումներ։ Ինչի՞ է կարևոր այս հատվածական մոտեցումներով գնալ վերջնական խնդրի լուծման, որ Ադրբեջանը չհրաժարվի՝ այն, ինչ իրենն է, իրենն է, ինչը մերն է, մերն է. «Հիմա, եթե գնում ենք խաղաղության, խաղաղության մենակ մենք չպիտի ձգտենք: Շատ է շահարկվում, որ մենք գնում ենք լուծումների միակողմանի, բացարձակ միակողմանի չի կարող լինի։
Բաց մի թողեք
Ռուբեն Վարդանյանի ուղերձը հույս է, որից սնվում է թշնամուն հաղթելու կամքը
Ուզում եք Պեպսիի խցանի տակ թաքնվեք, ուզում եք «Զինեբոյի» երգչի՝ ձեր ականջները մեծ են ու ճանաչելի. Լուսանկար
Այդ թեզը տարածող գործիչները մատնում են ընտրությունները կեղծելու այն եղանակները, որոնք տարիներ շարունակ կիրառել են իրենք․ պատասխան Մարտուն Գրիգորյանին