Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն իր էջում անդրադարձել է կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց Հայաստանից Թուրքիա արտահանձնմանը՝ բարձր գնահատելով այս հարցում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը։
Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն իրադարձությանն անդրադարձել է X-ի միկրոբլոգում՝ նշելով, որ արտահանձնված անձանցից մեկը կազմակերպված հանցավոր կազմակերպության պարագլուխ Էրքան Յըլմազն է, մյուսը՝ կազմակերպության անդամ Իբրահիմ Կայմակը։
Միկրոբլոգում նաև տեղադրված են կարեր, թե ինչպես են երկու հանցագործներին հասցնում Թուրքիա։


Բաց մի թողեք
Արագածում արդեն խորը ձմեռ է․ Անձրև, ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին
Քիմ Քարդաշյանը ապշեցրել է համացանցը. Լուսանկարներ
Դժբախտություն Լևոն Ջավախյանի ընտանիքում. Լուսանկար