«Տրանսպորտի թանկացման եւ դրա դեմ բոյկոտի մասին հայտարարությունների ֆոնին՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանգստի է մեկնել:
«Իրավունք» թերթը գրում է. Աշխատանքի կվերադառնա հունվարի 27-ից: Բայց արդյոք կվերադառնա, սա թերեւս հարցերի հարցն է: Չար լեզուներն ասում են, որ վերջինս հայտնվել է Նիկոլ Փաշինյանի Պետական վերահսկողական ծառայության ուշադրության կենտրոնում: Իսկ թե ՊՎԾ-ն ինչեր կարող է հայտնաբերել, չափազանց հուզիչ է:
Ասում են, թե քաղաքապետարանի ֆինանսական մուտքերում ու ելքերում ՊՎԾ-ի համար շատ հետաքրքիր դրվագներ կան: Դրա հետեւանքով՝ եթե Տիգրան Ավինյանը չդատվի, առնվազն՝ պաշտոնանկ կարվի: Իսկ դրանով Նիկոլ Փաշինյանը կլուծի միանգամից մի քանի հարց: Նախ ավարտին կհասցնի իրեն հավատարիմ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին քաղաքապետ դարձնելու օպերացիան: Եվ երկրորդ՝ կապահովի իր անձնական փիառը՝ զոհաբերելով «ժողջանի» տրանսպորտի գինը թանկացնող Ավինյանին:
Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնվեց մետրոյում: Այնպես որ, բացառված չէ, որ կառավարության առաջիկա նիստին «կուժն ու կուլեն» թափի քաղաքապետարանի գլխին՝ արձանագրելով հանրային տրանսպորտում առկա խնդիրները:
Երրորդ՝ ԱՄՆ-ում փոխված թրամփյան վարչակարգին ցույց կտա, թե ինքն էլ է սկսել «չիստկա»՝ ձերբազատվելով իշխանության թունդ արեւմտամետ լիբերալ կադրերից»:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»