ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմկտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։






Բաց մի թողեք
Գյումրիում ձերբակալել են Տիգրան և Գևորգ Ավագյան եղբայրներին, նրանցից մեկը պետք է վերցներ ավագանու մանդատը
Իրավապահները մտել են Ապարանի համայնքապետարան, կան ձերբակալվածներ
Վնասազերծել են «Տուճոյի Սամոյին». վերջինը կասկածվում է մարդու առևանգման փորձի մեջ