04/02/2025

ԱՄՆ-ը պետք է ուժեղացնի ճնշումն Իրանի վրա. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտություն կա։

Այս մասին Ռուբիոն հայտարարել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք պետք է ավելի շատ ճնշում գործադրենք Իրանի վրա, քանի դեռ նրանք չեն դադարեցնել իրենց ներկայիս գործողությունները»,- հայտարարել է պետքարտուղարը:

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշանակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ադմինիստրատորի պաշտոնակատար։

Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի հրապարակած հայտարարության մեջ։

«ԱՄՆ ՄԶԳ-ն երկար ժամանակ շեղվել է ամերիկյան շահերը արտերկրում պատասխանատու կերպով առաջ մղելու իր սկզբնական առաքելությունից, և այժմ ակնհայտ է դարձել, որ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորման զգալի մասը չի ծառայում ԱՄՆ-ի հիմնական ազգային շահերին:

Որպես միջանկյալ քայլ՝ վերահսկողություն ձեռք բերելու և գործակալության գործունեությունը ավելի լավ հասկանալու համար, նախագահ Դոնալդ Թրամփը ադմինիստրատորի պաշտոնակատար նշանակել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյին:

Բացի այդ, քարտուղար Ռուբիոն տեղեկացրել է Կոնգրեսին, որ ԱՄՆ ՄԶԳ արտաքին աջակցության գործունեությունը վերանայվում է հնարավոր վերակազմավորման համար:

«Երբ մենք գնահատում ենք USAID-ի գործունեությունը և դրանք համադրում առաջին հերթին Ամերիկայի և Պետդեպարտամենտի առաքելությունների հետ, մենք կշարունակենք պաշտպանել ամերիկացիների շահերը և ապահովել, որ նրանց հարկային դոլարները չվատնվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է ԱՄՆ ՄԶԳ-ն Պետդեպարտամենտի հետ միավորելու հարցը՝ դրա արդյունավետությունը բարելավելու և գործակալության ծախսերն իր վարչակազմի քաղաքականությանը համապատասխանելու համար, երկուշաբթի օրը Reuters-ին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան:

«Նախագահ Թրամփը Իլոն Մասկին է նշանակել այս գործակալության արդյունավետությունը վերահսկելու համար»,- ասել է աղբյուրը, որը խոսել է անանունության պայմանով։ Նա հավելել է, որ քննարկումներ են ընթանում՝ Կոնգրեսին ծանուցում ուղարկելու համար՝ օրենսդիրներին վարչակազմի ծրագրերի մասին տեղեկացնելու համար:

Կիրակի օրը Թրամփը լրագրողներին ասել է, որ USAID-ը «ղեկավարում են մի խումբ արմատական խելագարներ»:

«Մենք կազատվենք նրանցից, հետո որոշում կկայացնենք»,- նշել է նա:

Իլոն Մասկն էլ փետրվարի 3-ին ասել է, թե USAID-ը «վերականգնումից դուրս է», և որ Թրամփը համաձայնել է, որ գործակալությունը պետք է փակվի:

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սան Սալվադորում գործակալությունը անվանել էր «լիովին անարդյունավետ» և մեղադրել աշխատակազմին ծրագրերի վերաբերյալ «պարզ հարցերին պատասխանել չցանկանալու» համար։

Անցած շաբաթվա ընթացքում գործակալության տասնյակ աշխատակիցներ նշանակվել են վարչական արձակուրդի։ Անվտանգության երկու բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես հանգստյան օրերին հեռացվել են աշխատանքից այն բանից հետո, երբ հրաժարվել են գաղտնի փաստաթղթերը հանձնել Կառավարության արդյունավետության վարչության (DOGE) պաշտոնյաներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենտրոնակայանը:

ԱՄՆ նորաստեղծ Պետական կառավարման արդյունավետության վարչությունը (DOGE), որը ղեկավարում է տեխնոլոգիական միլիարդատեր Իլոն Մասկը, թիրախավորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և անցած հանգստյան օրերին քայլեր է ձեռնարկել գործակալության նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։

Ըստ պարբերականի՝ Վաշինգտոնի Ռեյգանի անվան կենտրոնում գտնվող գործակալության կենտրոնական գրասենյակի վրայից հանվել են նաև ցուցանակները։ Մասկի վարչությունը վերահսկողություն է հաստատել նաև գործակալության համակարգչային համակարգերի վրա:

Կոնգրեսի հետազոտական ծառայության տվյալներով՝ գործակալությունը անցյալ տարի տնօրինել է մոտ 40 միլիարդ դոլարի ֆինանսավորում: