ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշանակվել է Նորվեգիայի ֆինանսների նախարար:
Նա հաստատել է, որ ընդունել է առաջարկը։ Սթոլթենբերգը երկրորդ անգամ է կդառնա ֆինանսների նախարար: Նա առաջին անգամ պաշտոնավարել է մեկ տարի՝ 1996 թվականին, երբ Տուբյեր Յագլանդը Նորվեգիայի վարչապետն է եղել:
Ստոլտենբերգը 65 տարեկան է: 2000-2001 և 2005-2013 թվականներին զբաղեցրել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը: Ներկայացնում է Նորվեգիայի Լեյբորիստական կուսակցությունը:
Նախորդ շաբաթ Նորվեգիայի երկկուսակցական կառավարությունը լուծարվել է, երբ փոքրամասնության կուսակցությունը դուրս է եկել Լեյբորիստական կուսակցության հետ կոալիցիայից: Կառավարության հրաժարականի պատճառ են դարձել էներգետիկ քաղաքականության շուրջ տարաձայնությունները։
Նորվեգիայում խորհրդարանի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին:
Բաց մի թողեք
Խոդորկովսկին կփոխհատուցի Թրամփի՝ Ուկրաինային պատճառած վնասը
Ո՞վ է Արմեն Սարգսյանին uպանած հայաստանցի մաhապարտ-աhաբեկիչը․ նոր մանրամասներ
«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանին uպանողը հայաստանցի մաhապարտ է եղել