Ռուսաստանում առաջարկել են հարկ սահմանել միգրանտների դրամական փոխանցումների համար։
Ըստ Պետդումայի «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության պատգամավոր Սերգեյ Միրոնովի, Ղրղզստանի և Ուզբեկստանի քաղաքացիներն անցյալ տարի Ռուսաստանից ավելի քան 14 միլիարդ դոլար են փոխանցել։
«Մենք պետք է պետական տուրք մտցնենք միգրանտների դրամական փոխանցումների համար: Երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանի քաղաքացիների համար սակագների, ակցիզային հարկերի, տուրքերի բարձրացմանը, մեր պաշտոնյաներն անտարբեր չեն, բայց երբ խոսքը գնում է օտարերկրացիների մասին, նրանք անմիջապես սկսում են իրենց դնել հիմարի տեղ»,- տելեգրամյան իր ալիքում դժգոհություն է հայտնել Միրոնովը:
Միգրանտների մեծ մասը զգալի գումարներ է ուղարկում արտերկիր՝ առանց որևէ հարկ վճարելու Ռուսաստանի Դաշնությունում։
2021 թվականին ՌԴ-ում արդեն քննարկվել է տրանսֆերտների համար լրացուցիչ վճարներ սահմանելու հնարավորությունը, սակայն, Ֆինանսների նախարարությունը հետաձգեց գործընթացը։ Միրոնովը կարծում է, որ 3 տոկոս տուրքի սահմանումը թույլ կտա երկրի բյուջեն համալրել ավելի քան 45 միլիարդ ռուբլով միայն Ղրղզստան և Ուզբեկստան փոխանցումներից։ Պատգամավորը հայտարարել է օրենսդրական նախաձեռնության մոտալուտ մշակման և Պետդումա ներկայացնելու մասին։

Բաց մի թողեք
Բուլղարիան չի օգնի լրացնել Ուկրաինայի ֆինանսավորման պակասուրդը
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար․ Լուսանկար
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզի գյուղերից մեկում. 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել է