Բոլորովին ցանկություն չունեի Քոչի տրուսիկախառն ասուլիսին անդրադառնալ, բայց մի հարց ստիպված եմ հերթական անգամ ֆիքսել։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ Գայանե Աբրահամյանը՝ շարունակելով.
Երբ ասվում է, թե Հայաստանի իշխանությունը «դավաճանեց» Ռուսաստանին, հաշվի չառավ «իր դաշնակցի շահերը», «անցավ իր դաշնակցի թշնամու դաշտ» ու այս կարգի զախարովակերպ մեղադրանքներ, հատկապես 2022-ի սեպտեմբերյան պատերազմից հետո, էս խոսույթը գրեթե նույնն է ինչ թուրքական մերժողականության կեղծ նարատիվը տասնամյակներ` թե բա «պատերազմ էր, հայերն անցան թշնամու կողմը, դավաճանեցին, մենք էլ ստիպված տեղահանեցինք», որոշ նրբերանգների տարբերություն կա, իհարկե, բայց մեծ հաշվով սա նույն խոսույթն է։
Չեմ խոսում այն մասին, թե հատկապես «ամենաերիտասարդ թոշակառուի» կառավարման տարիներին Հայաստանի ռազմավարական նշանակության ինչ օբյեկտներ ու ռեսուրսներ տրվեցին ռուսներին` անդառնալի դարձնելով կախվածությունը, գույք պարտքի դիմաց եւ այլն…
Բայց լավ, էդ ձեր պսեւդո-ռացիոնալ քաղաքականությամբ դժվա՞ր է ընկալել, որ շատ հստակ ժամանակաշրջանից ու տարածաշրջանային զարգացումներից ի վեր, հատկապես 2014ից ( Սիրիայում ՌԴ ուղիղ ներգրավվածություն եւ Ուկրաինայի առաջին պատերազմ) այլեւս ՌԴ շահերից չէր բխում ՀՀ-ի նկատմամբ դաշնակցային որեւէ պարտավորության իրականացում, առավել եւս չէր բխում 2022 Ուկրաինայի պատերազմից հետո։
Ոչ միայն չէր բխում, այլ ուղղակի հակասում էր, ու եթե ՀՀ-ի 2,8 մլն հայերն ու սփյուռքի ողջ 9 մլն չոքեչոք էլ գնայինք քո ընկեր Պուտինի դուռը` մեկ է նա իր շահն էր պաշտպանելու, ինչը լիովին համապատասխանում է ռեալպոլիտիկի տրամաբանությանը ու այդ շահի պաշտպանության ընթացքում մենք իր համար ընդամենը մանրադրամ ենք` Ալիեւի եւ Էրդողանի հետ բազարների վճար։
Այսինքն ինչ է ասածդ` վերջնական կոտորվե՞ինք, այլընտրանք չգտնեինք ու ամբողջությամբ տրվեինք, որ իր շահերի համար Արցախի նման Հայաստանն էլ մաս-մաս նվիրաբերե՞ր, իր շահն առաջ տանելու համար որպես մանրադրամ օգտագործե՞ր ու իր խամաճիկն էլ ավելի հաստատակամ պնդեր` куда вы денетесь… էս ա՞ կլասիկ դիվանագիտությունդ։
Լավ որքա՞ն կարելի ա այլ երկրի շահերը սպասարկել»։
Բաց մի թողեք
ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է մարդկանց պառակտումից, իրար նկատմամբ ատելությունից
Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում. Ռուբեն Ռուբինյան
Խորհուրդ տվեցի գոնե հանրագիտարաններում կարդալ՝ ինչ է նշանակում գաղափարախոսություն․ Հայրիկյան