«Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանը անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի՝ հեռուստաընկերությունը փակելու ռեպլիկին։
«Եթե լուրջ մարդ լիներ, ես լուրջ պատասխան կտայի։ Այս մարդը այդպես էլ չփոխվեց»,- արձագանքել է Մովսեսյանը:
Քոչարյանն այսօր իր ասուլիսում, լրագրողի հարցին պատասխանելով, անդրադարձել էր հեռուստաընկերության եթերազրկմանը իր նախագահության օրոք` 2002թ. ապրիլի 2-ին։
«Ասացվածք կա` նմաններին ինչքան էլ եփես, ականջները հում են մնում»,- նշել է Մովսեսյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում սուտը համակարգված ամրապնդվել է հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, և դա անհերքելի փաստ է։
«Մինչև 2002 թվականը «Ա1+»-ում աշխատում էր 120 մարդ։ Մեր հեռուստաընկերության լսարանը և դիտողականությունը ամենաբարձրն էր Հայաստանում, և այդ փաստը ուղղակի ստով հերքել հնարավոր չէ»,- ընդգծել է նա։
Ըստ Քոչարյանի` Հայաստանի առաջին անկախ հեռուստաընկերությունը զրկվել է հեռարձակման արտոնագրից, քանի որ առաջարկը ընդամենը մի քանի Էջ էր` ձեռագիր գրված ։
«Ինչ վերաբերում է նրա ասած` ձեռագիր գրված նախագծին, ես այդ հիմարությունը չեմ մեկնաբանի։ Բոլորս էլ գիտենք Ռոբերտ Քոչարյանին և նրա նշանակած հանձնաժողովին»։
Բաց մի թողեք
Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում. Ռուբեն Ռուբինյան
Խորհուրդ տվեցի գոնե հանրագիտարաններում կարդալ՝ ինչ է նշանակում գաղափարախոսություն․ Հայրիկյան
Ոչ թե կառուցել մետրոյի «Աջափնյակ» կայարանը, այլ մի քանի անգամ կազմակերպել դրա նախագծի «շնորհանդեսը»