Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ:
Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ այլ մանրամասներ չնշելով:
Ավելի վաղ «Մարտական եղբայրություն» միաբանությունը ահազանգել է, որ կորել է կապը քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ՝ ենթադրելով, որ վեջինիս, ամենայն հավանականությամբ, բերման են ենթարկել։
«Մարտական եղբայրություն»-ը մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ վաղ առավոտյան ձերբակալվել է միաբանության անդամ Ավետիս Ավետիսյանը։
Մեկ այլ գրառմամբ հաղորդվել էր այլ ձերբակալվածների մասին, սակայն անուններ չեն հրապարակվել: Հայտնի է, որ որպես ձերբակալման հիմնավորում բերվել է ապօրինի զենք զինամթերք կրելու կասկածանքը։

Բաց մի թողեք
Կաթողիկոսի և եպիսկոպոսների գործը կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին. Լուսանկար
Չաղ Ռուստամը 21 օրով մնաց կալանքի տակ. Լուսանկար
Ում և ինչու են փորձել սպանել Հոբարձիի հյուրատան մոտ․ սպանության նախապատրաստության և փորձի դեպք է բացահայտվել. Տեսանյութ