Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում 4,5 ժամ տեւած ԱՄՆ-ՌԴ բանակցությունների արդյունքները լավատեսական նոտայով են մատուցում աշխարհին, որը, շունչը պահած, սպասում էր Վաշինգտոն-Մոսկվա առաջին կենդանի շփումին։
«Հրապարակը» գրում է․ Այն արդեն որակել են «շատ լուրջ զրույց բոլոր հարցերի շուրջ»: Ըստ Fox News-ի, ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն առաջարկում են Ուկրաինայում խաղաղության հաստատման եռաստիճան ծրագիր՝ զինադադար, ընտրությունների անցկացում եւ հետո նոր միայն՝ վերջնական համաձայնագրի ստորագրում:
Սակայն ռուս-ամերիկյան բանակցություններն անհանգստություն են առաջացրել Եվրոպայում։ Ուկրաինայում ուղղակի տագնապած են` որոշվում է իրենց ճակատագիրը, բայց՝ իրենց բացակայությամբ:
Բաց մի թողեք
Բարձր պաշտոնիայի կենսագրությունն ավարտվում է 2013 թվականին, սա է Փաշինյանի կադրերի դարբնոցը․ Լուսանկար
ՄԱՊ-ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է․ Լուսանկար
Ադրբեջանը Խնածախում անասուններ ու տներ է վնասում