Հոգեկան առողջության կենտրոնից դուրս գրված տղամարդու կողմից դանակահարված կանանցից մեկը հիվանդանոցում մահացել է:
Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշվում է, որ մարտի 24-ին` ժամը 11:19-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Խորեն Խաչատրյան փողոցի 1-ին նրբանցքի մի տնից բուժօգնության է տեղափոխել կրծքավանդակի և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արնահոսող վերքերով՝ 64-ամյա և կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած վերքերով՝ 30-ամյա կանանց:
«Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.30-ին նշված տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հարևան երկու կանանց և դիմել փախուստի:
Մինչ միջոցառումներ էին ձեռնարկվում 40-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 64-ամյա կինը մահացել է:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ժամը 20.20-ին 40-ամյա տղամարդը Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի ռեստորանային համալիրներից մեկում հայտնաբերվել, սպանություն կատարելու և մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Նա և կազմված փաստաթղթերը և ներկայացվել են քննչական բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 24-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Խորեն Խաչատրյան 1 նրբանցքի տներից մեկում դանակահարված 2 քաղաքացի կա։ Պարզվել էր, որ նրանց դանակահարել է հարևանը՝ Տիգրան Մ.-ն, ով օրեր առաջ էր տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները նրան կարճ ժամանակ անց դուրս են գրել։

Բաց մի թողեք
«Գինու օրեր» փառատոնի ժամանակ տեղի ունեցածը միջանձնային վեճ է, որին փորձ է արվում քաղաքական ենթատեքստ տալ
Խուզարկություններ և ձերբակալություն Գյումրիում. վաղ առավոտից իրավապահները գործողություններ են իրականացնում
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը