ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի կնոջը գեղեցկուհի է անվանել, հայտնում է London Evening Standard-ը։
Ամերիկացի առաջնորդն այսպես է պատասխանել Սթարմերի հետ հարաբերությունների մասին հարցին, որի հետ նա հանդիպել է փետրվարի 27-ին։
«Մենք իրականում նախկինում լավ հարաբերություններ ենք ունեցել: Մենք հանդիպել ենք մի քանի անգամ, և ես շատ տպավորված եմ նրանով, շատ տպավորված եմ նրա կնոջով», – ասել է Թրամփը։
Նա Վիկտորյա Սթարմերին անվանել է «գեղեցկուհի, հիանալի կին»:
Պատասխանելով ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների մասին հարցին՝ հանրապետականը պատասխանել է, որ երկրները «ուղղակի հրաշալի հարաբերություններ ունեն»:
Սթարմերի ու Թրամփի հանդիպումը կայացել է Վաշինգտոնում։ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնել է, որ ամերիկացի քաղաքական գործչին փոխանցել է նաև Չարլզ III թագավորի «հատուկ նամակը»՝ Միացյալ Թագավորություն պետական այց կատարելու հրավերով։ ԱՄՆ նախագահն այն ընդունել է։
![]()

Բաց մի թողեք
Նախկին նախարարը հրաժարվել է մանդատից
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ
Ում է Իլոն Մասկը համարում Ֆրանսիայի «վերջին հույսը»