Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուկրաինայի շուրջ իրավիճակը ինքնաբերաբար Հայաստանի վրա պրոյեկցելը, եթե պարզապես տեղեկատվա-քարոզչական էֆեկտի ակնկալիք չէ՝ ինչը բնականաբար կարող է լինել շատ հասկանալի քաղաքական հաշվարկ, ապա իրական քաղաքական իմաստով կարծում եմ «գետնից կտրված» է»։
Նրա համոզմամբ, Ուկրաինայի և Կովկասի հարցերը օրգանապես տարբեր են. «Այո, ռուս-ամերիկյան և մասնակիորեն նաև Չինաստանի ներգրավվածությամբ գործարքի ընթացքը իր ազդեցությունն ունենալու է այդ թվում նաև մեր ռեգիոնի համար, բայց այստեղ «հոսքագծային» ավտոմատացված ազդեցություն չէ»:
Բաց մի թողեք
2026-ը նման չի լինելու 2021-ին
«Մենք հերոսաբար պայքարում ենք Հայաստանի ինքնիշխանության համար». Մարդիկ կան, որ դրան հավատում են
Եթե չկան բացարձակ արժեքներ, մնում է «երջանկության ձգտումը»