Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), «X» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում համաձայնություն է հայտնել օգտատերերից մեկի հետ ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ից և ՄԱԿ-ից դուրս գալու հարցում։
«Ժամանակն է դուրս գալ ՆԱՏՕ-ից և ՄԱԿ-ից»,- նշել է օգտատերը։
«Համաձայն եմ»,- պատասխանել է Մասկը՝ վերահրապարակելով գրառումը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ն արդեն դուրս է եկել ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ), իսկ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերջերս պահանջել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները կատարեն իրենց պարտավորությունը՝ մինչև դաշինքի հաջորդ գագաթնաժողովը հունիսին կայանալիք ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2%-ի:

Բաց մի թողեք
Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ