«Ռեֆորմ ասածը քիչ է, բայց դա անելու համար մարդը համակարգին պետք է շատ լավ ծանոթ լինի»:
Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ դիմելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին ու անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներին:
«Կներեք, բայց դատախազական մոտեցումներով համակարգը չես կարող բերել այն վիճակին, որը ցանկալի է: Նախ պետք է այնտեղ մարդուն տեսնես որպես մարդ, միայն մեղադրյալը քիչ է էդ համակարգի մեջ, այդ հարաբերություններում: Եթե ձեզ զեկուցել են, պետք է իմանաք, որ բանտերում շարունակվում է ախպերությունը մնալ արտոնյալ վիճակում, և այդ փաստերը եթե շարունակում են գոյություն ունենալ, մենք շատ հեռու ենք ռեֆորմ բառից: Այդ աշխարհը իր ուրույն տեղը հարմարվել է, և այդ իր հարմարվածությունը նաև պարտադրում է պետությանը, պետությունը չի կարող հարմարվել նրանց խաղի կանոններին, նրանք չեն կարող այնտեղից կառավարել դրսում պրոցեսներ: Էդ աշխարհը կարող է երկիր քանդի, պետություն քանդի, նրանք պարտավոր են ենթարկվել մեր երկրի օրենքներին և խելոք նստեն, որովհետև այնտեղ են հայտնվել, որովհետև իրենց կյանքը այդպես են կառուցել»,- ասաց Քոչարյանը:

Բաց մի թողեք
Արդարադատության «անարդա՞ր» նախարարը
Վերջին զարգացումները ԱՄՆ-ին և Իսրայելին ցույց տվեցին, որ Իրանի դեմ պшտերազմը խիստ ռիսկային միջոց է
Queen-ի Գարնան քամին և իշխանության փոփոխությունը Հունգարիայում․ Տեսանյութ