Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Աստանայում Ղազախստանի իր պաշտոնակից Մուրադ Նուրթլեուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանն, իբր, դեռևս պահպանում է տարածքային նկրտումները Ադրբեջանի նկատմամբ:
Այս ծեծված կեղծ թեզից հետո Բայրամովը հայտարարել է, թե դա խոչընդոտ է Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության ճանապարհին:
«Արդեն բավական մեծ ճանապարհ է անցել միջպետական հարաբերությունների կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում։ Չնայած դրան, տևական խաղաղության ճանապարհին բազմաթիվ խոչընդոտներ կան։
Հիմնական խնդիրներն են Հայաստանի Սահմանադրության մեջ պահպանվող տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ, այդ երկրի սրընթաց ռազմականացումը, աճող ռևանշիստական տրամադրությունները»,- հայտարարել է Բայրամովը։

Բաց մի թողեք
ՀԱՊԿ-ում հույսը չեն կորցրել, որ Հայաստանը ճիշտ որոշում կկայացնի
Ադրբեջանը սպառնում է Թուրքիային՝ չբացեք ՀՀ սահմանն առանց իմ համաձայնության
Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը