Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կինը՝ Դիլեք Իմամօղլուն, մեկնաբանել է ամուսնու ձերբակալումը։ Նրա խոսքերը մեջբերել է CNN Türk-ը։
«Իրենք (իրավապահները – խմբ.) վաղ առավոտից եկան… Երեկ ամուսնուս դիպլոմն անօրինական կերպով չեղյալ համարեցին։
Սրան սպասու՞մ էինք։ Մտածում ես՝ նման բան չի կարող լինել, և հետո հանկարծ նոր գործընթաց է սկսվում…», – ասել է Դիլեք Իմամօղլուն:
Նա նաև «ծիծաղելի» է անվանել Իմամօղլուին հանցավոր կազմակերպությունների հետ կապ ունենալու հետ կապված մեղադրանքները։
«Շատ կեղծ տեղեկություններ են տարածվում…»,- ասել է Ստամբուլի քաղաքապետի կինը։
Մեկնաբանելով Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը՝ Ազգայնական շարժում կուսակցության (MHP) առաջնորդ, նախագահ Էրդողանի զինակից Դևլեթ Բահչելին ասել է.
«Ոչ ոք անձեռնմխելի, անհասանելի և պատասխանատվությունից վեր չէ»։
Բահչելին ընդգծել է, որ լիովին վստահում է թուրքական արդարադատության համակարգին և հիշեցրել, որ անմեղության կանխավարկածը մնում է այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը մեղավոր չի ճանաչել։
Հաղորդվում է նաև, որ Էքրեմ Իմամօղլուի և 106 այլ անձանց, այդ թվում՝ նրա խորհրդականների և պաշտոնյաների ձերբակալությունից հետո Ստամբուլի քաղաքապետարանի մոտ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։
Ոստիկանությունը փակել է հարակից փողոցները, իսկ դեպքի վայրում հերթապահում են պարեկային խմբերը։







Բաց մի թողեք
Թուրքական երկնքում լիբիական ինքնաթիռը «արտաքին միջամտությա՞մբ» է խորտակվել
Իվանիշվիլին ազատվում է Միխայիլ Սահակաշվիլու «մռայլ ժամանակների ժառանգությունից»
Սիրիայում «կայունությունը Թուրքիայի կայունությունն է», ցանկանում են խախտել տարեսկզբին