Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 19:00-19:10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։
ՀՀ ՊՆ

Բաց մի թողեք
Ալեն Սիմոնյանը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի դուրս բերման մասին
Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են բանակում ծառայել․ Փաշինյան
Թույլ չեմ տալու Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ․ շատ կոշտ հակազդեցություն է լինելու