23/12/2024

Բայդենը Պուտինին «մսագործ» է անվանել և Ուկրաինային աջակցելու նոր ծրագիր առաջարկել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կրկին անվանել է «մսագործ» և կոչ արել ամերիկացի ընտրողներին աջակցել հարուստ քաղաքացիների համար հարկերի բարձրացմանը՝ օգնելու Ուկրաինային դիմակայել Ռուսաստանին:

«Պատկերացրեք, թե ինչ կարող ենք անել սրա հետ: Մենք կարող ենք զգալիորեն կրճատել դաշնային բյուջեի դեֆիցիտը։ Այնքան շատ բաներ կան, որ մենք կարող էինք հաջորդաբար անել, այդ թվում՝ վերջնականապես պաշտպանելով Ուկրաինան մսագործ Պուտինից»,- ասել է նա Հյուսիսային Կարոլինայում ելույթ ունենալիս։

Մասնավորապես Բայդենն առաջարկում է հարուստ քաղաքացիների եկամտահարկը 8,2%-ից հասցնել 25%-ի։ Նրա խոսքով՝ դա հնարավոր կդարձնի մոտակա 10 տարում հարյուր միլիարդավոր դոլարներ ներգրավել բյուջե։

Նախկինում՝ 2022 թվականի մարտի 26-ին՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից մեկ ամիս անց էլ ԱՄՆ նախագահը Պուտինին անվանել էր «մսագործ»: Այս տարվա փետրվարին ամերիկացի առաջնորդը վիրավորական այլ արտահայտություններ էր արել Պուտինի հասցեին։

«Մենք ունենք խելագար շան տղաներ, ինչպիսիք են Պուտինը և մյուսները, և մենք միշտ պետք է անհանգստանանք միջուկային հակամարտությունից»,- ասել էր Բայդենը:

Դեռևս ուկրաինական պատերազմի սկսվելուց առաջ Բայդենը համաձայնել էր այն պնդմանը, որ Պուտինը մարդասպան է։ Ռուսաստանի Դաշնության նախագահը, ի պատասխան սրա, առողջություն էր մաղթել ամերիկացի իր գործընկերոջը և նշել, որ «այլ մարդկանց գնահատելը նման է հայելու մեջ նայելուն»։

Կրեմլը Պուտինին ուղղված Բայդենի արտահայտությունները գնահատել էր որպես «անհեթեթ հայտարարություններ» և «մեծ խայտառակություն» Միացյալ Նահանգների համար։

2023 թվականի աշնանից Բայդենի առաջարկած օրինագիծը մնացել է ԱՄՆ Կոնգրեսում, որը նախատեսում է 61,4 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային։ Օգնության այս փաթեթն արգելափակել են «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները, իսկ Դոնալդ Թրամփը, որը կրկին հավակնում է ԱՄՆ նախագահի պաշտոնին, կոչ է անում վարկով օգնել Կիևին։