Մարտի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08։10-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 70-ամյա Շավարշ Խ․-ից, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 03։00-ից մինչև 04։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Վարդաշեն 9-րդ փողոցի 70 հասցեում գործող «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի բակից գողացել են 17 հատ մեղվափեթակ:
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Շավարշ Խ․-ն հայտնել է, որ ինքը «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի տնօրենն է։


Բաց մի թողեք
Զինված իրավապահները բերման են ենթարկում Նարեկ Նալբանդյանին. Տեսանյութ
Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են. Լուսանկար
Վեհափառի գործը հետ գնաց դատավոր Սերժ Ռուշանյանի մոտ