16/02/2026

Նողկալի սեքսիստ բովանդակության, կանանց նկատմամբ բռնության արդարացման խոսք է ասում սույն անձը. Մարգարյան

Vardan Ghukasyan

Փորձագետ Արմինե Մարգարյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վերջին հայտարարություններից մեկին:

«Նողկալի սեքսիստ բովանդակության, կանանց նկատմամբ բռնություն քարոզող և բռնությունը արդարացնող հայտարարություն է անում սույն անձը:

Եվ եթե շրջվես ու նույն բովանդակությունը պրոյեկտես իր մերձավոր կանանց վրա, անմիջապես կպարզվի, որ կանայք տարբեր շերտերի են բաժանվում՝ իմոնք ու մնացածը:

Ի՞նչ է սովորելու երիտասարդ սերունդն այս ամենից: Անգամ պատկերացնելն է զազրելի»,- գրել է Մարգարյանը:

Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հրավիրած մամուլի ասուլիսում խոսել էր կանանց հագուստի և գայթակղությանը չդիմանալու, մեղք գործելու մասին. «Էդպիսի մարդ չկա, որ աշխարհում ապրի ու մեղք չգործի… Ու հետո, էս աղջիկները կթողնե՞ն, որ մարդը մեղք չգործի։ Գեղեցիկ հագած, ոտքերը բաց․․․ Տղամարդկանց գայթակղության պատճառ են հանդիսանում»։

310953