Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Կոմունիստական կուսակցության» քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Գյումրիի նախկին քաղաքապետ, մի շարք քրեական գործերով անցնող և այժմ համայնքի ղեկավարի աթոռին կրկին հավակնող Վարդան Ղուկասյանը՝ Վարդանիկը, հայտնվել է նոր աղմուկի կենտրոնում:
Համացանցում է հայտնվել նրա և անհայտ անձի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որում Ղուկասյանը սպառնալիքներով պահանջում է կանչել մի շարք մարդկանց և նշում, որ վերջիններս «պրոբլեմ» են ունենալու:

Բաց մի թողեք
Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվել է
Միքայել Արզումյանն ազատ է արձակվել նաեւ տնային կալանքից