19/04/2025

Պուտինն «Instagram»-ում և «Facebook»-ում գովազդի արգելքի մասին օրենք է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է գովազդն օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությունների տեղեկատվական ռեսուրսների վրա, որոնց գործունեությունը Ռուսաստանում ճանաչվում է որպես անցանկալի, ինչպես նաև այն ընկերությունների ռեսուրսների վրա, որոնց գործունեությունը երկրում ճանաչվում է ծայրահեղական և արգելված։

Այդ արգելքը վերաբերում է Instagram-ին և Facebook-ին, քանի որ երկուսն էլ Meta-ի մաս են, որը ՌԴ-ում ճանաչված է որպես ծայրահեղական և արգելված:

Պետդուման մարտին երկրորդ և երրորդ ընթերցմամբ անմիջապես ընդունեց համապատասխան օրինագիծը, իսկ Դաշնության խորհուրդը հաստատեց այն ապրիլի 2-ին։ Արգելքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։

Translate »