Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը «Ինստագրամ»-ի իր էջում անդրադարձել է երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի հայտնի գրառմանը:
«Բռնության թեման երբեք չի կարելի անտեսել: Երբ կինը, ունենալով փոքրիկ երեխա, պատրաստ է հրապարակել նման ծանր մեղադրանք, դա միայն մեկ բան կարող է նշանակել՝ նա երկար փորձել է լռել, թաքցրել, դիմանալ: Լինելով հայրենիքից հեռու՝ փոքրիկով անցնել այդ դաժան ճանապարհը սարսափելի է, և այդ բռնությունը միայն ու միայն դատապարտելի է:
Ուժը բռնության մեջ չէ, այլ ճշմարտությունը բարձրաձայնելու»,- գրել է Թովմասյանը:
Հիշեցնենք՝ Անի Օհանյանը ապրիլի 6-ին գրառում էր արել՝ որոշ մանրամասներ հայտնելով իրենց բաժանության պատճառների մասին:
Անին, մասնավորապես, նշել էր, որ ընտանիքում եղել է բռնություն, ծեծ, Անդրեն քանիցս սպառնացել է, որ իրեն կզրկի երեխայից:
Բաց մի թողեք
Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի․ ՄԻՊ
Ապրիլի 19-ի աստղագուշակ․ Արժե լսել իմաստուն մարդկանց կարծիքները
Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր. Լուսանկար