Երբ որեւէ ՔՊ-ական պատգամավոր, իշխանության ներկայացուցիչ կամ քարոզիչ, կամ նույնիսկ ինքը՝ ՔՊ առաջնորդը, դիմելով ցեղասպանությունից հազիվ փրկված արցախցիներին, ասում է՝ «այդ դո՛ւք եք ամեն ինչում մեղավոր, դո՛ւք եք Ղարաբաղից թողել-փախել՝ ադրբեջանա-թուրքական բանակի դեմ կռվելու փոխարեն, ձե՛ր լիդերներն են լուծարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, մենք այստեղ ոչ մի գործ չունենք», դա, իհարկե, սուտ է, ցինիզմի բարձրագույն աստիճանն է: Դա, իմ կարծիքով, նաեւ հայատյացության եւ մարդատյացության դրսեւորում է:
Բայց դա քաղաքականություն է. քաղաքական գործիչները կարող են ստել, ֆռացնել՝ իրենց աղետալի ձախողումները քողարկելու համար: Այլ հարց է, երբ դա անում է պետությունը: Ես ակնածանք ունեմ պետության, պետական կառույցների, պետական ինստիտուտների հանդեպ՝ անկախ այն հանգամանքից, թե ովքեր են նստած իշխանական աթոռներին: Հատկապես՝ բանակի եւ դիվանագիտության հանդեպ, որոնք, ամեն մեկը յուրովի, կոչված է ապահովելու մեր անվտանգությունը:
Հետեւաբար, ՊՆ-ից եւ ԱԳՆ-ից ակնկալում ենք սոլիդություն եւ ներքաղաքական չեզոքություն: Երբ երկրի արտգործնախարարությունն է հանդես գալիս վերը շարադրված բովանդակություն ունեցող հայտարարությամբ, դա նշանակում է, որ ԱԳՆ-ն դարձել է իշխանական քարոզչության մի մասը եւ լուծում է ներքին քաղաքական կոնյունկտուրայի հետ կապված խնդիրներ:
Դրանից կարելի է եզրակացնել, որ մեր դիվանագիտության վիճակը տագնապալի է. չէ՞ որ խոսքը, կրկնեմ, պետության մասին է, եւ նման հայտարարությունները «ուժի մեջ» կլինեն միշտ՝ բոլոր հաջորդ իշխանությունների ժամանակ:
Ինչպես եւ, ի դեպ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում արված վարչապետի հայտարարությունը, որը ճանաչում էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում: Ըստ էության, ճանաչում էր Արցախի չգոյությունը:
…Կասկածում եմ, որ այսքանից հետո որեւէ պարկեշտ պրոֆեսիոնալ ի վիճակի կլինի շարունակել իր ծառայությունը ԱԳՆ-ում:
Հայտնի է դարձել, որ Հայաստանի ԱԳ նախարարն ապրիլի 12-ին կմասնակցի Անթալիայում կայանալիք դիվանագիտական ամենամյա ֆորումին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ֆորումի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը կունենա նաև երկկողմ հանդիպումներ: Իսկ արդյո՞ք դրանց շարքում կլինի հանդիպում Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ:
Այս օրերին հայաստանյան մամուլում տարածվեց անանուն տեղեկություն, որ Աստանայից վերադառնալիս, ուր պաշտոնական այց էր կատարել մարտի վերջին, Արարատ Միրզոյանը Դուբայում ոչ հրապարակային հանդիպում է ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Հայաստանի արտգործնախարարությունը հերքեց տեղեկությունը՝ ասելով, որ Արարատ Միրզոյանը Աստանայից վերադարձել է տարանցիկ երթուղով, որն անցել է Դուբայով, բայց այնտեղ չի ունեցել գիշերակաց և չի ունեցել որևէ գաղտնի հանդիպում:
Պաշտոնական մակարդակում Արարատ Միրզոյանն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ վերջին անգամ հանդիպել է 2024 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Նյու Յորքում: ՄԱԿ ԳԱ հերթական նստաշրջանի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ու մասնակցությամբ տեղի ունեցավ եռակողմ հանդիպում՝ Բլինքեն-Միրզոյան-Բայրամով: Եվ մի հանդիպման առաջարկ ամերիկյան կողմն արել էր արդեն նոյեմբերին՝ Մալթայում կայացող ԵԱՀԿ նախարարական հավաքի շրջանակում, սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել էր այդ առաջարկից:
Ընդ որում՝ ուշագրավ է, որ այդ պահին այլևս հայտնի էր, որ ԱՄՆ նախագահի ընտրությանը հաղթել է Դոնալդ Թրամփը: Չնայած հանդիպումների բացակայությանը, Երևանը մարտին հայտարարեց, որ համաձայնել է խաղաղության պայմանագրի տեքստի չհամաձայնեցված երկու կետերի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին և այդպիսով բանակցությունը պայմանագրի տեքստի շուրջ ավարտված է: Բանակցությունն ավարտված է, բայց Բաքուն ստորագրելու համար առաջ է քաշում հայտնի նախապայմանները:
Երևանը միևնույն ժամանակ թե՛ ԱԳՆ-ն, թե՛ վարչապետի մակարդակով հայտարարել է ստորագրելու հարցի շուրջ քննարկումներ սկսելու պատրաստակամության մասին: Ադրբեջանը շարունակում է առաջ քաշել նախապայմանները: Այդ ֆոնին Անթալիայի դիվանագիտական ֆորումը փաստորեն Հայաստանի և Ադրբեջանի նախարարների մասնակցությամբ միջոցառում է, ինչի առիթով էլ առաջանում է հարց՝ արդյո՞ք կլինի Միրզոյան-Բայրամով հանդիպում:
Թուրքական կողմը՝ որպես կազմակերպիչ, կփորձի՞ կազմակերպել նաև այդ հանդիպումը: Նախորդ տարի նույն ֆորումի ընթացքում, որ տեղի է ունեցել 2024-ի մարտին, Միրզոյան-Բայրամով հանդիպում կայացել է:
Բաց մի թողեք
Իմա՝ մոռանալ Հերոստրատին․ Սա քնարականությո՞ւն է, թե՞ քաղաքականություն
Անհամարժեք քաղաքականությունը միշտ էլ գցում է փոսը ու գցելու է
Հայ-ադրբեջանական քննարկման «բաց բաղադրիչը»