Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը,որի օրակարգում կա 30 հարց, 27-ը՝ չզեկուցվող,մեկ հարց էլ գաղտնի է:
Կառավարությունը քիչ առաջ որոշեց ԿԳՄՍՆ «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» և ԿԳՄՍՆ «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլել և ձեւավորել «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագիծը մշակվել է հաշվի առնելով Հայաստանում արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օպտիմալացման, ուսումնական գործընթացի կազմակերպման պայմանների բարելավման նպատակը: «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ-ում գործող բոլոր ուսումնարանները վերակազմակերպվելու են քոլեջների:






Բաց մի թողեք
Տավուշի մարզպետը դպրոցներում աշխատողների թիվը չգիտի
Մասիս համայնքի մանկապարտեզները գործելու են անվճար
Դպրոցից վաղաժամ հեռանալը ԵՄ որոշ երկրներում աճող խնդիր է. ԵՄ զարգացման համար մի երևույթ, որը չպետք է թերագնահատել