Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները, վերահսկողություն իրականացնելով «Այգ գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), հայտնաբերել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, որոնք անհամատեղելի են սահմանված նորմերի հետ:
Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Ի մասնավորի՝
– պանրի արտադրամասի արտադրական տարածքի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից.
– պատերին եղել են բորբոսներ, որոշ հատվածներում՝ ծեփերը պոկված, առաստաղին՝ ճաքեր, մետաղական հատվածների վրա՝ կոռոզիայի հետքեր։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:







Բաց մի թողեք
Թրամփը նոր կրիպտոարժույթ է թողարկում DJT բաժնետերերի համար
Գործարք՝ Թրամփի մաքսատուրքերի ճնշման տակ. ԵՄ-ն Հնդկաստանի հետ խոշոր առևտրային համաձայնագիր է կնքել
Տեխնոլոգիաների հարկումը. Ինչպե՞ս են թվային ծառայությունների հարկերը տարբերվում Եվրոպայում