ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանի մոտ հնչող կրակոցներն ու սահմանային իրադրությունը:
Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, որ խնդրի դեպքում Պաշտպանության նախարարությունը հնարավորինս արագ ու օբյեկտիվ տրամադրում է տեղեկություններ:
«Այս պահին հարաբերական կայուն է իրադրությունը․ ձեր վկայակոչած կրակոցները ոչ նշանառու, անհասցե կրակոցներ են, կարող եմ ասել՝ սակավաթիվ»,- նշել է Սարգսյանը:
Նա հավելել է, որ սահմանին կուտակումներ չկան, նման խնդրի դեպքւոմ ևս ՊՆ-ն կիրազեկի:

Բաց մի թողեք
ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Ռուբեն Ռուբինյանն աշխատանքից ազատել է Ալեն Սիմոնյանի ռեֆերենտին
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը. Լուսանկար