Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը:
Այս մասին իր էջում հայտնել է գնդապետը՝ նշելով, որ փորձել են հայտնաբերել զենք-զինամթերք:
«Ոչինչ չեն գտել, հեռախոսներն են հավաքել, համակարգիչը, ունենք դրոններ, տեսախցիկներ, որ տարել են, բնական է, որ վերադարձնելու են՝ իրենց ասելով»,- նշել է գնդապետը։
Պաշտոնական մարմիններում խուզարկության մասին պարզաբանումներ առայժմ չկան:
Այսօր առավոտյան խուզարկել են նաև ԱԺԲ անդամ Արա պապյանի բնակարանը, այդ մասին հայտնել է նա ֆեյսբուքյան իր էջում․
Հենց նոր ավարտեցին տանս խուզարկությունը։ Վերցրեցին բջջային հեռախոսս և գազային ատրճանակս, որի համար կա ոստիկանության թույլտվությունը։
Բաց մի թողեք
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար
Կալանքի են ներկայացրել նաև Արագածոտնի թեմի դիվանապետին ու հաշվապահին․ Մանրամասներ
Մկրտիչ Սրբազանի գործով ներգրավված է 54 քննիչ. Նա ևս կալանավորվեց