Ապրիլի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին-Բերդի փողոցի 10/1 հասցեի կիսակառույց շինությունում կնոջ դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 15:40-ին Երևանի 103 շտապօգնության 4-րդ ենթակայանից ահազանգ է ստացվում ոստիկանության Էրեբունու բաժնի և հայտնում են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված հասցե, որտեղ հայտնաբերվել են կնոջ դի։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Բաց մի թողեք
Ողբերգական վթար Երևան-Երասխ ճանապարհին, «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնի․ Լուսանկար
Ողբերգական դեպք` Արտաշատում. մահացել է հեծանվորդը
Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ Գեղարոտ բնակավայրում ուժգին քամու հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել