Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է «Հայաստան» խմբակցության ներկայացւցիչ Իշխան Սաղաթելյանի հայտարարություններին՝ վերջինիս մեղադրելով ապատեղեկատվություն տարածելու մեջ։
Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում Սաղաթելյանին անվանել է սուտասան՝ հավելելով, որ դեպքերի նկարագրությունն ամբողջությամբ խեղաթյուրված է։
Նրա խոսքով՝ միջադեպը, որի շուրջ տարբեր մեկնաբանություններ են հնչում, իրականում կապ չի ունեցել Հայոց ցեղասպանությունը ժխտող օրենքի նախագծի հետ։ Նա ընդգծել է, որ այդպիսի դրույթ արդեն իսկ առկա է Քրեական օրենսգրքում։ ԱԺ նախագահը պատմել է, որ լարվածությունն առաջացել է խորհրդարանի դահլիճում՝ «Դաշնակցության» պատգամավորների միջև ծագած բանավեճից հետո։ Սիմոնյանը նշել է՝ իր խոսքն ուղղված է եղել Արծվիկ Մինասյանին, ով արձագանքել է, իսկ հետո միջամտել է Գառնիկ Դանիելյանը՝ Մինասյանին հորդորելով չնստել։ Այս խոսակցության ընթացքում, Սիմոնյանի փոխանցմամբ, իրավիճակը թեժացել է, ինչից հետո Սաղաթելյանը բարձր ձայնով արձագանքել է՝ դահլիճում բախման պատճառ դառնալով։
Ալեն Սիմոնյանը նաև նկատել է, որ Սաղաթելյանը նույնիսկ հեռացել է իր նստատեղից՝ կարծես խուսափելով միջադեպից։ Հարցին՝ արդյոք Սաղաթելյանը կռվից վախեցել է, Սիմոնյանը պատասխանել է, որ հարցը ոչ թե քաջության, այլ վարքագծի մեջ է :Նա պնդել է,թե Սաղաթելյանը նախկինում շտապել է Դաշնակցության գրասենյակ՝ ոստիկաններից խուսափելու համար։
Ըստ ԱԺ նախագահի, ընդդիմադիրները միտումնավոր են լարում ստեղծում՝ հաջորդ օրվա հանրահավաքներին ավելի մեծ մասնակցություն ապահովելու նպատակով։
Բաց մի թողեք
Ադրբեջանի ՊՆ-ն արձագանքել է Խոզնավարը գնդակոծելու մասին հայկական կողմի հաղորդագրությանը
Հայտնաբերվել է Երևանում հայտնի «կավատը», ով պարտքատեր կնոջը ստիպել է մարմնավաճառությամբ փակել պարտքը
Ադրբեջանական կողմը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն. Լուսանկարներ