Bloomberg պարբերականը գրում է, որ OpenAI ընկերությունը, որը հանդիսանում է ChatGPT ծառայության ստեղծողը, հետաքրքրված է Google-ին պատկանող Chrome բրաուզերի ձեռքբերմամբ։
«Այո, մենք հետաքրքրված ենք, ինչպես եւ շատ ուրիշները»,- պարբերականը մեջբերել է OpenAI-ի ներկայացուցիչ Նիկա Տարլիի խոսքերը։ Վերջինս նաեւ ասել է, որ ներկայումս Chrome-ի համար հասանելի է ChatGPT-ի ներդրումը, սակայն եթե գործարքը ստացվի ապա հնարավոր է, որ չատ-բոտն ավելի խորը ինտեգրացվի Chrome-ում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ԱՄՆ Արդարադատության նախարարությունը դիմել էր Google-ին՝ պահանջելով հրաժարվել Chrome բրաուզերից։ Ամերիկյան կառավարությունը, ըստ հրապարակումների, ձգտում է զրկել Google-ին մոնոպոլիստի դիրքից, որը, ըստ ամերիկյան պաշտոնական մարմինների մեկնաբանության, խանգարում է ապագա մրցակիցներին։


Բաց մի թողեք
Ամփոփել է վարչապետության շրջանն ու հեռացել նստավայրից
Հաղթանակի առիթով 2 միլիոն մարդ է դուրս եկել փողոց. Լուսանկար
«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին աստղ Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում. Լուսանկար