Մայիսի 9-ին Մոսկվայում ֆաշիզմի դեմ հաղթանակի օր նշելն ակնհայտ երեսպաշտություն է Ուկրաինայի դեմ պատերազմի և մերօրյա ֆաշիստական դրսևորումների համապատկերում։ ՌԴ ագրեսիան Ուկրաինայի սուվերեն տարածքի նկատմամբ հանցագործություն է մարդկության դեմ և միջազգային օրենքների կոպտագույն խախտում։
«Հանրապետություն» կուսակցությունը համոզված է, որ ժողովրդավարության, ԵՄ ընտանիքի և քաղաքակիրթ երկրների մաս կազմելը ուղենիշ վերցրած Հայաստանի Հանրապետությունը չպետք է մասնակցի նման միջոցառմանը, որով կարդարացնի հարևան պետությունների նկատմամբ ագրեսիա կիրառող բռնապետների գործողությունները։
Փոխարենը ՀՀ անվտանգային, տնտեսության և ներքաղաքական մարտահրավերների հետ կապված` գերկարևոր ենք համարում սկսել գործուն և ակտիվ գործընթաց` ԵՄ անդամակցության և ԱՄՆ-ի հետ Ռազմավարական գործընկերության հանձնառությունների ուղենիշներում։
ԵՄ անդամակցության խնդրով փոխվարչապետի ինստիտուտի ստեղծումը և ԱՄՆ Ռազմավարական գործընկերությունը խթանող՝ կառավարության անդամներից և ակադեմիական շրջանակներից մշտական գործող խմբի ձևավորումը համարում ենք առաջնային և օրվա պահանջ։
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Բաց մի թողեք
ԵՄ 27 երկրներից 25-ում ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն նաև արտերկրում գտնվող քաղաքացիները
«Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով»
Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով