Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փաստացի մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսին եռօրյա հրադադար հաստատելու վերաբերյալ առաջարկը։ Այս մասին Զելենսկին հայտարարել է իր երեկոյան տեսաուղերձում։
«Մայիսի 8-ին սպասելու ոչ մի պատճառ չկա։ Կրակը պետք է դադարեցվի ոչ թե քանի օրով, այլ անհապաղ, լիակատար և անվերապահ կերպով՝ առնվազն 30 օրով», – գրել է Զելենսկին իր Telegram ալիքում։
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ բանակցություններ վարելն անհնար է՝ վստահության լիակատար բացակայության պատճառով, իսկ 2022 թվականին նա հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է Մոսկվայի հետ ցանկացած բանակցություններ վարելը։

Բաց մի թողեք
Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ