Դատարանի դահլիճից բերման է ենթարկվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:
Այս մասին հայտնում են մի շարք լրատվամիջոցներ:
Հիշյալ տեղեկատվությանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ քննչական գործողություններ են կատարվել Շենգավիթի դատարանում։
«Այլ մեկնաբանություն այս պահին չունենք»,- նշեցին կոմիտեից:
Ըստ մամուլի տեղեկությունների՝ բերման է ենթարկվել նաև Արտուշ Գաբրիելյանի օգնականը:


Բաց մի թողեք
Ձերբակալվածներ կան, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք․ ՀԿԿ
Հերթը հասավ Հայրապետյանների եւ Քալանթարյանների ընտանիքներին, ովքեր իշխանամետ գործարարների ճամբարից են
Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է