Խորհրդային եւ ուկրաինական էստրադայի երգչուհի, ծագումով մոլդովացի Սոֆյա Ռոտարուն հինգ տարի շարունակ կատարած անհաջող փորձերից հետո, վերջապես կարողացել է վաճառել Մոսկվայում գտնվող իր բնակարանը։
Համաձայն ռուսական մամուլում տեղ գտած հրապարակման, երեք սենյականոց բնակարանը գտնվում էր 15 հարկանի շենքի երրորդ հարկում։ Շենքն ունի երկու վերելակ, ստորգետնյա ավտոկայանատեղի։ Բնակարանը գտնվում է Մոսկվայի Պրեսենսկու շրջանում։ Լուսամուտներից երեւում է Մոսկվայի կենդանաբանական այգին։ Բնակարանը Ռոտարուին նվիրել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը։
Բնակարանը վաճառվել է 70 միլիոն ռուբլուց իջեցնելով 65 միլիոն ռուբլու։ Բնակարանը հաջողվել է վաճառել այն բանից հետո, երբ վերաձեւակերպվել է որդու՝ Ռուսլան Եվդոկիմենկոյի անունով։ Ռոտարուն փորձել է վաճառել նաեւ Ղրիմում գտնվող հյուրանոցը, թեեւ վերջինիս համար պահանջել է անադեկվատ գին՝ 2,5 միլիարդ ռուբլի։ Երեք հարկանի առանձնատունը գտնվում է Լենինի անվան մերձափնյա շրջանում՝ Սեւ ծովի ափին։ Հյուրանոցում ժամանակին ապրել են Ռոտարուի հայտնի ընկերները՝ Բորիս Մոիսեեւը, Իլյա Ռեզնիկը եւ այլք։






Բաց մի թողեք
Բացահայտում․ Հյուսիսային Կորեայի եւ Իրանի միջեւ գործում են գաղտնի կապեր
Դանիան հրաժեշտ է տալիս նամակների առաքմանը և փոստարկղերին. Լուսանկարներ
Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ. ի՞նչ է որոշվել