Այսօր վաղ առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն հատուկ միջոցառում է իրականացրել ոստիկանության Վաղարշապատի բաժնում։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ միջոցառումն իրականացվել է իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում։ Կոմիտեից նաև հաստատեցին, որ ոստիկանության 9 աշխատակից է ձերբակալվել հանցագործության դեպք թաքցնելու և այդ կապակցությամբ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։
Նախաքննության շահերից ելնելով` այլ մանրամասներ դեռևս չեն հայտնում։

Բաց մի թողեք
Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի իրավահաջորդը ճանաչվել է տուժող
Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել է
Խուզարկություն՝ Արմավիրի մարզում․ ի՞նչ են փնտրում իրավապահները