«Ամենայն հավանականությամբ իրավապահ համակարգի միջոցով է նկատի ունեցել»:
Այսպես պատասխանեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հարցին՝ կապված ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ, որով նա, դիմելով ընդդիմադիրներին, ասել էր՝ եթե առաջնորդվենք մամուլի հրապարակումներով, «ձեզ պիտի տանենք ԱԱԾ պադվալները լցնենք»:
Նա հերքեց պնդումները, թե նման վարքով գործող իշխանությունը գնում է նախկինների ճանապարհով և հավելեց, որ կոռուպցիան համարում է Ազգային անվտանգությանը սպառնալիք:
«Միանշանակ մենք չենք գնում, այսպես կոչված, նախկինների ճանապարհով: Ի՞նչն է պատճառը, որ Անվտանգության խորհրդի գրասենյակը սրանով զբաղվում է, որովհետև կոռուպցիան մենք համարում ենք մեր ազգային անվտանգությանը սպառնալիք:
Քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը Կառավարության համար առաջնահերթություն է, և Անվտանգության խորհուրդը նաև դրա շրջանակներում աշխատանքներ է կատարում, և հրապարակումները, որոնք կան մամուլում, դրանց մասին մենք հավաքագրում ենք և տեղեկացնում նաև զեկույցով վարչապետին՝ համարելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություն է և ազդում է Հայաստանի անվտանգության վրա»,- ընդգծեց Գրիգորյանը:

Բաց մի թողեք
ՔՊ-ական Արման Բոշյանի կինը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ. Լուսանկար
Հարցազրույց՝ Նոր ալիքի «Զավզակներ» հաղորդմանը. Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ամբողջական հարցազրույցը. Տեսանյութ
Հայաստանի նախագահը ավելի քան 12 տարվա ընթացքում առաջին այցը կկատարի Չեխիա. Լուսանկար