Այսօր՝ մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 14:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նիգավան վարչական շրջանի Մոզոլան կոչվող հատվածում՝ գետում, քաղաքացի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ապարանի ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, 2 քաղաքացի գետում հայտնված տղամարդու մարմինը դուրս են բերել ափ։
Դեպքի մասին ոստիկանության Ապարանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հրաչ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ըստ ոստիկանության Ապարանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների, տղամարդուն գետում հայտնաբերել է հովիվը, ով գառներ արածեցնելիս նկատել է գետում քաղաքացուն և ահազանգել 911։
Ըստ նախնական տեղեկությունների, մահացածը մոտ 70-ամյա Ալեքսանդր Հ.-ն է։
Բաց մի թողեք
Yandex Armenia-ն իրական ժամանակում ցույց կտա Երևանի ողջ վերգետնյա հանրային տրանսպորտի երթևեկությունը․ Լուսանկարներ
Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհից տուժած քաղաքացին մահացել է
Ստորգետնյա ավտոկայանատեղիներից մեկում կայանված «Մերսեդես»-ում հայտնաբերվել է տղամարդու դի, ձեռքին՝ ատրճանակ