Արծվիկ Մինասյանն այսօր ազգային ժողովում բարձրաձայնում է Նիկոլ Փաշինյանի ասածը․ «Նիկոլ Փաշինյանն ասում է, թե որ գյուղ գնում է, պահանջում են նախկին նախագահներին նստեցնել»։
Ինքը հակադարձում է․ «Քաղաքացիներն ինձնից պահանջում են՝ ինչո՞ւ օրենսդրական փոփոխություն չեք առաջադրում՝ բարձրագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական քննություն անցկացնելու պահանջը դնելու մասին»։
Ընդունենք երկուսն էլ ճիշտ են և դիտարկենք իրենց հայտարարության տեսանկյունից։ Նախ անդրադառնանք Նիկոլ Փաշինյանի ասածին՝ թե որ գյուղ գնում է, պահանջում են նախկին նախագահներին նստեցնել։
Փաշինյանը մոռանում է, որ եթե քաղաքացին երկու նախագահների նստեցնելն է ուզում, իրեն նստեցնելը քիչ է համարում։ Ո՜նց թե նստեցնել ու իր ձեռքը չտալ։ Եթե նա պետական, վարչարարական լծակների չտիրապետի, այսինքն՝ վարչապետի պաշտոնը չզբաղեցնի՝ ինչպես երկու նախագահները, ողջ Հայաստանը՝ առանց բացառության կպահանջի, որ Նիկոլ Փաշինյանին իր ձեռքը տաք։
Սոցիալական հարթակը նայեք․ ոչ թե մի գյուղ, այլ ողջ Հայաստանն է պահանջում Նիկոլից ազատվել։ Փաշինյանն ինքն էլ դա լավ պատկերացնում է, վկայությունը՝ մարդամեջ դուրս գալուց փախչելը ու գյուղերում՝ խիստ հսկողության ռեժիմով, շոուներ տալը։ Երկու նախագահներին նստեցնելը՝ Արցախի հարցի նման է։
Ժողովրդին նորաձև կրթեց ու ասաց, որ Արցախը հանձնենք լավ կապրենք, հերթը հասել է նախագահներին՝ նրանց էլ հանձնենք, որ ավելի լավ ապրենք։ Բայց չգիտես ինչու երկու նախագահներին է ուզում նստեցնել։
Ընդամենը պետք է հիշել, թե Արցախը հանձնելուց հետո ինչքան լավ ենք ապրում։ Լավը դեռ լրիվ չենք վայելում, երբ արդեն մեր մատույցներում պատսպարված թշնամին ատամ ցույց տա, Նիկոլով հմայվածների տան դուռը ծեծի, ավելի լավ կպատկերացնեն։
Արծվիկ Մինասյանին անդրադառնանք՝ պահանջում է բարձրագույն պաշտոնատար անձանց հոգեբուժական քննություն անցկացնել։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այդ բարձրագույն պաշտոնատար անձը Նիկոլ Փաշինյանն է, մյուսները՝ ածանցյալ են։ Ուզում եմ հասկանալ, թե ինչու՞ այդքան մեղմ պատիժ կամ օդանցք է բացում նրա համար։ Ասեն՝ գիժ է ու վե՞րջ։ Անմեղսունակ ու վե՞րջ․․․ Ի դեպ հիշեցնեմ, որ պաշտոնյաներից շատերն էլ իրենց երեխեքի հանցագործությունը թաքցնելու համար նրանց գիժ են հանել։ Հիմա ազատ ֆռֆռում են։ Արծվիկ Մինասյանի ասածը լավ բան է, բայց այս պահին սողանցք է․․․
Բաց մի թողեք
Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, կառուցած շենքերի հետ ինչ եք անելո՞ւ, պայթեցնելո՞ւ եք․ Ասլանյան
Իշխանական պատգամավորները չաջակցեցին ինձ ԵԱՀԿ ԽՎ-ում, ավելին՝ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները