«Հոկտեմբերի 27»-ի գործողություններից հետո մեր երկիրը գահավիժեց այնպես, որ դրանից հետո սկսվեցին մեր բոլոր անհաջողությունները: Դրանից հետո եղան և՛ «Մարտի 1», և՛ քառօրյա պատերազմ, և՛ 44-օրյա պատերազմ, և՛ (2020 թվականի) նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած գործողություններ, որոնք նույն բովանդակությունն ունեին, ինչ տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27-ին»: Պարզապես այդ օրը չկարողացան գտնել Նիկոլ Փաշինյանին, գտան Արարատ Միրզոյանին»:
Այս մասին Ազգային ժողովում ՔԿ-ի՝ 2024 թվականի գործունեության հաղորդման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Ըստ պատգամավորի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի գործողություններում ներգրավված էին ուժեր, խմբեր, որոնք գոյություն ունեին մարտի 1-ին փողոցում, որովհետև իշխանությունները «Հոկտեմբերի 27»-ից հետո ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ գտան այն ուժը, որով պետք է պահեին իշխանությունը, կեղծեին ընտրությունները, և որ այդ ուժը «թաղի խուժանն էր բոլոր թաղերում»:
Խոսքն ուղղելով ՔԿ նախագահին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ «Մարտի 1»-ի զեկույցները մնում են շատ ակտուալ, որովհետև «Մարտի 1»-ի զեկույցները ոչ միայն իրենց արժանի գնահատականները չեն ստացել, այլև դատաքննության փուլում չեն պարզաբանվել 0038 հրամանը, ԶՈՒ-ի ներգրավման որոշումը և այլն. «Քանի որ ես բոլոր գործերին ինչ-որ չափով ի պաշտոնե ունեցել եմ առնչություն, խորհուրդ եմ տալիս ձեզ, որ քննչական խմբին, որը զբաղվել է «Հոկտեմբերի 27»-ի գործով՝ Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, որպես խորհրդատուներ կանչեք: Նրանք այնպիսի ինֆորմացիայի են տիրապետում, որ ոչ մի տեղ չեք գտնելու»:
Բաց մի թողեք
Ասենք մարդու նկարը հանեցիք, անունը ջնջեցիք, ՀԷՑ-ը խլեցիք, կառուցած շենքերի հետ ինչ եք անելո՞ւ, պայթեցնելո՞ւ եք․ Ասլանյան
Իշխանական պատգամավորները չաջակցեցին ինձ ԵԱՀԿ ԽՎ-ում, ավելին՝ Ադրբեջանի պատվիրակության հետ փոխադարձ համաձայնության են եկել
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները