ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ մայիսի 12-ին այցելել է «Ինժեներական քաղաք»:

Ինչպես հայտնում են նախարարությունից, «Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի ուղեկցությամբ նախարար Հայրապետյանն ու դեսպան Մարագոսը շրջել են «Ինժեներական քաղաք»-ում: Շրջայցին մասնակցել է նաև ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը:

Դեսպանին է ներկայացվել ԻՔ-ի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները՝ ինչպես նաև ԻՔ նախաձեռնության տեսլականը:
Դեսպանը ծանոթացել է առկա ենթակառուցվածքներին, «Ինժեներական քաղաք»-ում նախատեսվող Բարձր տեխնոլոգիական աքսելերատորի, Ազգային գերհամակարգչային կենտրոնի, ինչպես նաև արդեն իսկ գործող ընկերությունների գործունեությանն ու արտադրանքին, կիսվել իր տպավորություններով:

Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության նոր հնարավորությունների և ուղղությունների վերաբերյալ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա անելիքների ուղղությամբ:
«Ինժեներական քաղաքը» պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր է, որն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության՝ ի դեմս ԲՏԱ նախարարության գործուն և առանցքային աջակցությամբ, Ինժեներական ասոցիացիայի և մասնավոր հատվածի մի շարք ընկերությունների հետ համագործակցությամբ։


Ինժեներական քաղաքում այս պահին ներգրավված է 30 ինժեներական և բարձր տեխնոլոգիական կազմակերպություն, 350 աշխատակից՝ հիմնականում փորձառու ինժեներներ:







Բաց մի թողեք
Գործ ունենք բացահայտ ստի ու փաստերի կեղծման հետ
Ինչու ինքնաթիռները չէին կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Հայ գործարարների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին․ Ով դու, առաջնորդներից մեծագույնը, առաջնորդների առաջնորդը, խաղաղության խաչասերում ․․․