Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում առաջիկա հինգշաբթի ուկրաինական կողմի հետ ակնկալվող բանակցություններում սահմանել է վերջնագրային պայմաններ՝ ամբողջական եւ անվերապահ կապիտուլյացիա, ՆԱՏՕ-ի անդամակցությունից ընդմիշտ հրաժարում, ուկրաինական իշխանությունների փոփոխություն, Ղրիմի, Խերսոնի, Զապորոժիեի եւ Դոնբասյան հանրապետությունների փոխանցում Ռուսաստանին։
Այս մասին հայտնում է The Times պարբերականը։ Համաձայն պարբերականի հոդվածի, ռուսական կողմը շարունակում է պնդել, որ հակամարտության կարգավորման համար պետք է վերացվի վերջինիս առաջացման նախապատճառը։
Ընդ որում, Մոսկվան պնդում է նաեւ, որ բանակցությունները հնարավոր են միայն այն ժամանակ, եթե տրամադրվեն անվտանգային երաշխիքներ Ռուսաստանին։ Հատկանշական է այն, որ ըստ պարբերականի, ռուսական կողմի պահանջները դուրս են գալիս ներկայիս ռազմական իրավիճակի սահմաններից։
Ու պատահական չէ, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, մեկնաբանելով իրավիճակը, ընդգծել է, որ Կրեմլը շատ ավելին է պահանջում, քան վերահսկում է։
Բաց մի թողեք
Ռուս լրագրողներին Բաքվում փռել են ասֆալտին, ծեփել են պատերին․ Լուսանկար
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան