ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 65 տարեկանում կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը:
«Արման Գրիգորյանը նշանակալի հետք է թողել հայկական ժամանակակից արվեստում։ Նրա ստեղծագործական ուղին նշանավորվել է նորարար մոտեցումներով և համարձակ արվեստագիտական փնտրտուքներով։ Որպես «3-րդ հարկ» արվեստի խմբի հիմնադիր՝ նա եղել է ժամանակակից հայ արվեստի ձևավորման ակտիվ մասնակից՝ նպաստելով ազատ ստեղծագործական մտքի տարածմանն ու զարգացմանը։
Նշանակալի է նաև Արման Գրիգորյանի դերն արվեստի կրթության ոլորտում․ նա տարիներ շարունակ իր գիտելիքն ու փորձը փոխանցել է սերունդներին՝ կրթելով արվեստագետների նոր սերունդ։
ԿԳՄՍ նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Արման Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և արվեստասեր հասարակությանը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:







Բաց մի թողեք
Երեք ձայն Կաֆկայի շուրջ․ Կրքի սահմանն՝ այն տեղը․ Պատմվածք` փաստա-գեղարվեստական
Տարվա լավագույն ֆիլմերը՝ ըստ կինոլրագրողների
Մահացել է բրիտանական «The Cure» ռոք խմբի կիթառահար Փերի Բամոնթը․ Տեսանյութ՝ ամբողջական համերգ