Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իքսի միկրոբլոգում գրառում է արել Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումների մասին, որ ունեցել են ինքն ու Եվրոպական խորհրդի նախագահ Կոշտան:
Ֆոն դեր Լայենը գրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին շնորհավորել են խաղաղության պայմանագիրը համաձայեցնելու համար և սպասում են դրա արագ ստորագրմանը: Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է ներդրումներ անել ռեգիոնալ հաղորդակցությունների ոլորտում:
Ֆոն դե Լայենի գրառումը, ըստ էության հաստատում է այն, ինչ արձանագրել եմ վերջին օրերի անդրադարձերում՝ Եվրամիության համար շատ կարևոր հարց է դիտվում հաղորդուղիների հարցը՝ Տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի կամ այլ կերպ ասած՝ Միջին միջանցքի կառուցման համար:
Փաստացի, Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դե Լայենն իր գրառումով վկայում է, որ հենց այդ հարցն է եղել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ իրենց շփումների օրակարգի գլխավոր կետը:
Եվրամիության ներդրումների պատրաստակամության մասին դեռևս մարտի վերջին հայտարարել էր Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի Բարձր հանձնակատար Կայա Կալասը, որը ԵՄ-Կենտրոնական Ասիա ապրիլյան գագաթնաժողովից առաջ Ուզբեկստանում մասնակցելով ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը, հայտարարել էր, որ պատրաստ են տասը միլիարդ եվրո ներդրում անել Տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի համար:
Եթե Եվրամիությունը պատրաստ է անել այդպիսի խոշոր ներդրումներ, ապա կասկած չկա, որ դրանց ներքո պատկերացնում է որևէ բովանդակություն, այլ ոչ թե զուտ հաղորդուղիների ապաշրջափակում:
Ո՞րն է այստեղ ԵՄ պատկերացրած բովանդակությունը: Սա է ամենից էական հարցը: Այլապես, հազիվ թե Եվրամիության ղեկավարությունը լինի միամիտ այնքան, որ պարզապես խոշոր ներդրումներ իրականացնի, չունենալով դրանց հանդեպ այսպես ասած քաղաքական երաշխիքների կայուն համակարգ՝ Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի «համակցվածությամբ»:
Բաց մի թողեք
Իրանի նախագահը, «Հյուսիս-հարավ» տրանսպորտային հաղորդուղին, Մոդին ու Հայաստանը
Սյունիքում հաղորդուղիների բացման ծրագիրն ու Էրդողանի ազդեցության լծակները
Կամ հերքել Պուտինի հետ սեպարատ համաձայնությունը, կամ կոտրել միասնական Եվրոպայի դիմադրությունը