2023 թվականին հավատարմագրվել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ոսկու փորձարկման լաբորատորիան:
Սույնով պայմանավորված՝ Տեսչական մարմինը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառքի, հարգադրոշման և հարգադրոշմման գործունեության պայմանների և պահանջների և չափումների միասնականության ապահովման նկատմամբ ստուգումներ է իրականացնում՝ համաձայն ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից ընդունված որոշումների:
Ստուգումները կրելու են պարբերական բնույթ:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թանկարժեք մետաղների ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներին հորդորում է խստորեն հետևել իրավական նորմերի պահանջներին:
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Բաց մի թողեք
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
ԵԱՏՄ ղեկավարները մինչև դեկտեմբեր կստանան զեկույց Հայաստանի անդամակցության վերաբերյալ
«Այդ գումարները ոչինչ չեն որոշում»․ Օվերչուկը՝ ԵՄ-ի կողմից Հայաստանին ավելի քան 50 մլն եվրո հատկացնելու մասին